ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Գույքահարկի պարտք ունե՞ք, բալիկ ջան

Գույքահարկի պարտք ունե՞ք, բալիկ ջան
05.09.2017 | 09:47

Պարզվում է` երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»` իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել: Բանն այն է, որ Երևանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաև գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ. չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ:


Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ: Եթե այս միջոցով, այն է` պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել: Մի՞թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի և անհեթեթ պահանջից: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

թերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am